24 մարտի 2021 - 13:36 AMT
ՀՔԾ-ն կլուծարվի, Հակակոռուպցիոն կոմիտե կստեղծվի

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հատուկ քննչական ծառայության լուծարում և Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում:

Նախագծերի փաթեթին կողմ է քվեարկել 80 պատգամավոր, դեմ՝ 38, ձեռնպահ է եղել 2 պատգամավոր։

Նախագծով նախատեսվում է, որ կտեղծվի նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը:

Մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը և դրա արդյունքում պաշտոնի նշանակվելը, Հատուկ քննչական ծառայության քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով կնշանակվի 20 անձ:

ՀՔԾ-ն կազմավորվել էր 2007 թվականի նոյեմբերի 28-ին։