Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ հանդիպմանը անդրադարձել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Պատգամավորը ներկայացրել է իրենց դիրքորոշումն ու մոտեցումները՝ ընդգծելով, որ կարևորում են այդ ընտրությունները ներկայիս օրենսդրությամբ անցկացնելու վերաբերյալ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը։
Զրուցակիցները քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ իմքայլականները հակված են ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն և համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրությունների գնալուն։
Հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են սպասվում։ Նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո ՀՀ-ում քաղուժերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաժարականը։ Ավելի վաղ «Իմ քայլից» հայտարարել էին, թե չկա ընտրությունների անցկացման հանրային պահանջ։