Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է, որ տրանսպորտային ապաշրջափակման շրջանակում քննարկվում է խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների՝ երկաթգծերի, ճանապարհների վերականգնման հարցը, բոլոր հնարավոր ուղղություններով։
Ըստ փոխվարչապետի, առաջընթաց կա, բայց դեռևս իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ։
Գրիգորյանը հավելել է, որ մտադիր էին մինչև մարտի 1-ը զեկույց ներկայացնել, սակայն առաջացել է հավելյալ փորձագիտական աշխատանքների կարիք։
44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման նպատակով ստղծվել է եռակողմ աշխատանքային խումբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների ղեկավարությամբ։ Գործում է նաև երեք ենթախումբ։