24 մարտի 2021 - 19:14 AMT
ՀՀ-ն բանակցում է Վրաստանի հետ ցամաքային սահմանի վերաբացման հարցով

Հայաստանն ու Վրաստանն ակտիվ բանակցում են ցամաքային սահմանի վերաբացման ու ուղևորափոխադրումների վերականգնման շուրջ, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

Նա հայտնել է, որ ավելի վաղ երկու երկրի դիվանագետները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել՝ փոխարտգործնախարարների մակարդակով։ Բանակցությունների օրակարգը հարցերի լայն շրջանակ է ներառել, իսկ կողմերը դրական են տրամադրված։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով հայ-վրացական սահմանը փակ է զբոսաշրջիկների համար։ Բացառություն կա միայն իրենց քաղաքացիության երկիր վերադարձողների համար։