27 մարտի 2021 - 13:45 AMT
Նախագիծ․ ՌԴ-ում աշխատելու համար պարտադիր կլինի էլ.մատյաններում գրանցումը

Ռուսաստանում ներգաղթյալները, ինչպես նաև նրանց պոտենցիալ գործատուները, պարտավոր կլինեն գրանցվել էլեկտրոնային մատյաններում՝ դա պարտադիր պայման կլինի երկրում աշխատելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ ՆԳՆ-ից պարզաբանել են, որ ներկայումս մշակում են համապատասխան օրինագիծը, որով նախատեսվում է բարեփոխել օտարերկրացիների ներգրավումն աշխատանքային գործունեության մեջ էլեկտրոնային 2 ռեեստրի՝ օտարերկրյա աշխատակիցների և նրանց գործատուների միջոցով։

«Օտարերկրյա քաղաքացիները կկարողանան աշխատել, իսկ գործատուները՝ ընդունել նրանց աշխատանքի, եթե համապատասխան գրանցում լինի ռեեստրներում»,- ասել են ՆԳՆ-ում։

Փաստաթուղթն այժմ քննարկման փուլում է, որին մասնակցում են փորձագետներ և գործարար հանրության ներկայացուցիչներ։

Photo. TASS