29 մարտի 2021 - 10:47 AMT
Աճյունների որոնումները շարունակվում են Սղնախի ուղղությամբ

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորականների կամ պահեստազորայինների աճյունների որոնման աշխատանքները մարտի 29-ին շարունակվում են Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ:

Աշխատանքներն իրականցվում են փրկարարական մեկ ջոկատով, տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մինչ այժմ հայտնաբերվել է 1523 աճյուն: