Որոշվել են Հայաստանի բռնցքամարտի պատանեկան առաջնության հաղթողներրը
Ավարտվեց Հայաստանի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը, որն անցնում էր մարտի 3-8 Երեւանում: Որոշվեցին հաղթողները 13 քաշային կարգերում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը` ամփոփելով պատանիների առաջնության արդյունքները, օրերս կձեւավորվի երկրի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, որը տեղի կունենա մայիսի 23-30-ը:
«Մենք արդեն սկսել ենք պատրաստվել աշխարհի առաջնությանը, որն առաջին անգամ տեղի կունենան Երեւանում: Այս մրցաշարը թույլ տվեց մեզ որոշել հավաքականի կազմը: Նշեմ, որ հաղթողներից բացի հավաքականում կընդգրկվեն նաեւ իրենց լավագույնս դրսեւորած պատանիները: Հավաքականում կընդգրկվեն մոտ 30 բռնցքամարտիկներ: Բռնցքամարտի ֆեդերացիայում արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես, օրերս կորոշվեն ուսումնամարզական հավաքների ժամկետները: Մենք մտադիր ենք նաեւ մասնակցել գոնե երկու միջազգային մրցաշարի»,-ասել է նա: Ալեքսանյանը նշել է, որ հաջող մասնակցությունը աշխարհի առաջնությանը եւս կախված է թիմերի վիճակահանությունից:
«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում առաջիկա մրցաշարին ոչ միայն նրա համար, որ դա աշխարհի առաջնություն է, այլ նաեւ այն պատճառով, որ տեղի կունենա հարազատ պատերում: Իսկ դա պարտավորեցոնում է մեզ արժանիորեն ներկայացնել երկիրը: Դժվար կլինի, սակայն մենք կանենք ամեն ինչ մեր ուժերի ներածին չափով: Հիշո՞ւմ եք, վերջերս ընկերական մրցումներում մենք զբաղեցրեցինք 3 տեղը: Այն դեպքում, երբ ռուս պատանիներն իրենց հաշվի վրա ունեին 70-80 մենամարտ, իսկ մերոնք ընդամենը 2-3 մենամարտ: Ուստի մեզ համար այժմ կարեւոր է փորձը, հատկապես միջազգայն: Տարեկան մենք մասնակցում ենք 1-2 միջազգային մրցաշարի: Անցյալ տարի ոչ մի նման մրցաշար չեղավ: Իսկ երկիրը արժանի կերպով ներկայացնելու համար, բռնցքամարտիկը պետք է մասնակցի առնվազն 9-10 մրցաշարի: Սակայն, չնայած փորձի պակասին, մենք ամեն ինչ կանենք աշխարհի առաջնությունում մեդալներ նվաճելու համար: Առնվազն, մինչ այժմ մենք միշտ մեդալներով ենք վերադարձել: Իսկ անցյալ տարվա աշխարհի առաջնության ժամանակ մեր պատանիները 4 բրոնզե մեդալ նվաճեցին: Այս դեպքում ես հուսով եմ, որ մեզ այս գործում կօգնի նաեւ վիճակահանությունը»,-նշել է Ալեքսանյանը:
Հայաստանի առաջնությանը մասնակցել են 153 բռնցքամարտիկներ Հայաստանի տարբեր մարզերից:
Հայաստանի պատանիների առաջնության հաղթողների ցուցակը`
Կորյուն Սողոմոնյան (Երեւան, «Դինամո», «ԵՊՕՌՄՔ»)-46 կգ
Հարություն Մաղաքյան (Շիրակի մարզ)-48 կգ
Զավեն Այվազյան (Լոռիի մարզ)-50 կգ
Անդրանիկ Գալոյան (Շիրակի մարզ)-52 կգ
Ջոնիկ Տոնոյան (Շիրակի մարզ)-54 կգ
Արաիկ Հարությունյան (Լոռիի մարզ)-57 կգ
Արսեն Հայրապետյան (Երեւան, «Դինամո»)-60կգ
Հարություն Սարիբեկյան (Կոտայքի մարզ)-63կգ
Գարիկ Թովմասյան (Լոռիի մարզ)-70կգ
Սամվել Ոսկանյան (Երեւան, «ԵՊՕՌՄՔ»)-75կգ
Ալեքսան Նազարյան (Երեւան)-80կգ
Վախթանգ Մկրտչյան (Երեւան, «ԵՊՕՌՄՔ»)-80+կգ
Սահմանվել էին նաեւ հատուկ պարգեւներ` լավագույն տեխնիկական պատրաստության համար պարգեւատրվեց Ջոնիկ Տոնոյանը, իսկ կամային հատկությունների համար` Կորյուն Սողոմոնյանը: