Վլադիմիր Հակոբյանը խաղաղ դաշինք կնքեց ադրբեջանցի շախմատիստ Էլթայ Սաֆարլիի հետ
Եվրոպայի անհատական առաջնության 4 փուլում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հանդիպել է Ադրբեջանի ներկայացուցիչ Էլթայ Սաֆարլիի հետ: Շախմատիստները համաձայնվեցին ոչ ոքիի պարտիայի 91-րդ քայլում: Մեկ այլ օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը հաղթեց խորվաթ գրոսմայստեր Միշո Ցեբալոյին եւ 4 փուլերից հետո հավաքեց 3 միավոր: Պարտվել է Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանը, տանուլ տալով ուկրաինացի միջազգային վարպետ Իլյա Նիժնիկին: Գրոսմայստերներ Զավեն Անդրեասյանի, Արտաշես Մինասյանի պարտաիներում ոչ ոքի է գրանցվել: Իր առաջին հաղթանակն է տարել Արթուր Չիբուխչյանը, սպիտակներով հաղթելով հույն շախմատիստ Մարիոս Տասոպուլոսին: 4 փուլից հետո Հակոբյանը, Անդրեասյանն ու Մինասյանը ունեն 2,5-ական միավոր:
Տիգրան Քոթանջյանի պարտիան չեխ շախմատիստ Վլադիմիր Տալի հետ շարունակվում է: