Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների տարանցումը 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողությանն անցած տարածքների միջև։ Ռուս խաղաղապահներն պահովել են 145 տ բեռի տեղափոխումը Քարվաճառ Մատաղիսից, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար նախատեսված բեռը տեղափոխել է ռուսական Հումանիտար արձագանքման կենտրոնի շարասյունը, բաղկացած 15 ռազմական «ԿամԱԶ»-ից և ողեկցող մեքենաներից։ Բեռների թվում նաև սննդամթերք, շինանյութ կար։
Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների աջակցությամբ 12 շարասյունով ավելի քան 2100 տոննա բեռ է տեղափոխվել։
Աջակցությունն ադրբեջանական կողմին ցուցաբերվել է 2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հիման վրա։