8 ապրիլի 2021 - 13:32 AMT
Հռիփսիմե Խուրշուդյանը չի բացառում վերադարձը մեծ սպորտ

Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը չի բացառում, որ կարող է վերադառնալ մեծ սպորտ, փոխանցում է Aravot.am-ը։

«Գիտե՞ք, ես, կարելի է ասել, Հայաստանում կանանց ծանրամարտի հիմնադիրներից եմ ու պատվասեր անձնավորություն: Ինքս չեմ հաշտվում ու չեմ ուզում, որ Հայաստանում ու աշխարհում ինձ հիշեն որպես որակազրկված մարզուհի: Ոչինչ բացառել պետք չէ, այդ թվում՝ վերադարձս մեծ մրցահարթակ: Իսկ թե ապագայում ինչ կլինի, պարզ կդառնա միայն Տոկիոյի օլիմպիական խաղերի ավարտից հետո»,- ասել է նա։

Հռիփսիմե Խուրշուդյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Նա որակազրկվել է 2016-ին՝ դոպինգ թեստի դրական արդյունքից հետո։