8 ապրիլի 2021 - 17:16 AMT
Անհետ կորածների հարազատները ՊՆ մուտքն են փակել․ Ասում են՝ բախումների ռիսկ կա

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները փակել են Պաշտպանության նախարարության մուտքը, նրանք խնդրում են միանալ իրենց, քանի որ ոստիկանության ուժեր են կուտակվում և հնարավոր են բախումներ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը։

«Այնպիսի տպավորություն է, որ կարող է բախումներ լինեն իրենց հետ։ Մենք դա չենք ուզում, մենք մեր արդար պահանջն ենք ներկայացնում։ Մենք մեր երեխեքին ենք ուզում, բայց իրանք մեզ արդեն զգուշացրին, որ եթե դռները չբացվի, ուժի կդիմեն։ Մեր քանակը ու իրենց քանակը տարբերվում է, բայց մենք պատրաստ ենք նաև ծայրահեղ քայլերի։ Դրա համար ասում եմ, ցանկալի կլինի, ովքեր կարող են` գան, միանան»,- նշել է նա։

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը դեռ զոհերի հստակ թիվ չի նշել, անհետ կորածների հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում։