8 ապրիլի 2021 - 18:27 AMT
Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների հարազատները ցույցի են դուրս եկել Բաքվի կենտրոնում

Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների հարազատները բողոքի ցույցի են դուրս եկել նախագահի աշխատակազմի դիմաց։ Նրանք բողոքում էին, որ որոնողական աշխատանքներ չեն տարվում, իսկ իրենց խնդիրներն ու բողոքներն անտեսվում են պաշտոնյաների կողմից։

Անհետ կորածների ծնողներն աջակցության կոչով դիմել են Ադրբեջանի, Թուրքիայի և ՌԴ նախագահներին,, գրում է Turan գործակալությունը։

Ցուցարարներին ընդունել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։ «Ես կտեղեկացնեմ ձեզ ձեռնարկվող միջոցների մասին, որոշ արդյունքներ կան։ Նախագահի հանձնարարությամբ, այդ հարցով զբաղվում են բոոր պետական կառույցները»,-ասել է նա։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով 2021-ի հունվարի դրությամբ անհետ կորած զինծառայողների թիվը երկրում հասնում էր 64-ի, սակայն վերջին ամիսներին մի մասի մասունքները հայտնաբերվել են։