9 ապրիլի 2021 - 13:19 AMT
ՊՆ․ Թուրք-ադրբեջանական պատվիրակության ժամանման մասին լուրը կեղծ է

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, թե մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում։

«ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ևս մեկ անգած հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, առավել ևս` հանրության համար զգայուն խնդիրների վերաբերյալ», - նշվում է հայտարարության մեջ։

Ապրիլի 8-ին Հայաստանում նախապես հայտարարված ռազմագերիների վերադարձը հետաձգվել էր։ Ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարել էր, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։

Դրանից հետո ծնողները միացել են Պաշտպանության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա անող ծնողներին. անհետ կորած զինծառայողների ծնողներն ամբողջ գիշերն անցկացրել են նախարարության շենքի մոտ՝ փակ պահելով ՊՆ մուտքերը։ ՊՆ-ից մինչ այս պահը ոչ ոք չի մոտեցել ծնողներին։