14 ապրիլի 2021 - 17:58 AMT
Նախարար․ ՌԴ-ից 1 մլն դոզա պատվաստանյութ գնելու պայմանավորվածություն կա

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով` բարձ մակարդակով պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանից 1 մլն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու մասին:

Նախարարը հնարավոր է համարել մինչև տարեվերջ բնակչության 20%-ի պատվաստումն ապահովելը։

Ռիսկի խմբերում ընդգրկված 55-ից ցածր տարիքի անձինք կպատվաստվեն «Սպուտնիկ V»-ով, իսկ 55-ից բարձր տարիք ունեցողները՝ AstraZeneca-ով: Նախկինում ձեռք բերված 2000 դեղաչափ «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստվել են վարակվածներին սպասարկող բժշկական կենտրոնների բուժանձնակազմեր։

Հայաստանում ապրիլի 13-ից սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման լայնամասշտաբ գործընթաց։