11 մարտի 2009 - 12:47 AMT
ՀՀ կառավարությունը մնացել է առանց տեղեկատվության վարչության ղեկավարի, իսկ վարչապետը` առանց մամլո քարտուղարի
Հայաստանի կառավարությունըմնացել է առանց տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի, իսկ վարչապետը` առանց մամլո քարտուղարի: Հայաստանի վարաչպետ Տիգրան Սարգսյանը ստորագրել է մամլո քարտուղար Դիանա Մնացականյանին եւ ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին հրամանագրերը:

ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդման համաձայն, պաշտոններից ազատելու մասին որոշումները կայացվել էին համապատասխանաբար մարտի 5-ին եւ 10-ին

Նախկինում հաղորդվել էր, որ Դիանա Մնացականյանը որոշել է վերադառնալ Հանրային հեռուստատեսության արտաքին կապերի պատասխանատուի իր նախկին աշխատատեղը: Իսկ Մերի Հարությունյանը հայտարարել էր, որ պատրաստվում է աշխատել նախագահի վարչակազմում ` առանց պարզաբանելու թե հատկապես որ պաշտոնում: