11 մարտի 2009 - 14:21 AMT
Այսօր Երեւան է ժամանում Բելառուսի նախագահը
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Աշխատանքային այցի շրջանակում Սերժ Սարգսյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն կքննարկեն երկու երկրների միջպետական հարաբերությունների խորացմանը, առեւտրատնտեսական կապերի հետագա ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում ու կառույցներում համագործակցությանը, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ազգային տնտեությունների առջեւ ծառացած մարտահրավերների դիմագրավմանը վերաբերող հարցեր: Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում կունենա նաեւ Հայաստանի գործարար շրջանակների հետ: