11 մարտի 2009 - 15:42 AMT
Էլինա Դանիելյանը երկրորդ հաղթանակն է տարել Ստամբուլում կայացած Գրան-պրիում
Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանըկանանց շրջանում Գրան-պրիի առաջին շրջանի 4-րդ փուլում երկրորդ հաղթանակն է տարել: Դանիելյանը սեւերով հաղթանակել է վրացի շախմատիստուհի Մայա Չիբուրդանիձեին: 4 փուլերից հետո Հայաստանի ներկայացուցիչը , վաստակելով 2,5 միավոր, զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 5-րդ տողը: 3,5 միավորով առաջատար են չին շախմատիստուհի Իֆան Հոուն եւ Էկվադորի ներկայացուցիչ Ֆիերո Բակերո Մարտան:
5-րդ փուլում Դանիելյանը հանդիպում կունենա ադրբեջանցի շախմատիստուհի Զեյնաբ Մամեդյարովայի հետ: