Անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել է ԱԽ սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը` ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ելույթից։
Նշվում է, որ ձայնագրությունը հրապարակվում է ի հավելումն ԱԽ գրասենյակի կողմից 2021թ. ապրիլի 15-ի հրապարակման՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցից։
Ապրիլի 15-ին, ի պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության, Անվտանգության խորհրդի գրասենյակը գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել:
ԱԽ նիստի արձանգրությունների որոշ հատվածների հրապարակումից հետո Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, թե փաստաթղթերն ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը։ Նա դիմել է ԱԺ-ին՝ առաջարկելով նախաձեռնել պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում:
Ապրիլի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, թե ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի իր հայտարարությունը, որ անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ Գասպարյանն արձագանքել է վարչապետին և կրկին պնդել, որ պատերազմի 4-րդ օրն ասել է իշխանություններին, որ այն պետք է կանգնեցնել։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։