11 մարտի 2009 - 18:08 AMT
Տիգրան Պետրոսյանն անհատական ԵԱ-ում երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել
Հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը անհատական ԵԱ 5-րդ փուլի շրջանակներում երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել: Այս անգամ օլիմպիական չեմպիոնը սեւերով պարտության մատնեց ուկրաինացի շախմատիստ Իլյա Նիժնիկին` այդպիսով յուրահատուկ ռեւանշ վերցնելով Արման Փաշիկյանի համար, որը ուկրաինացուն պարտվել էր անցյալ փուլում: Վերջինս 5-րդ փուլում նույնպես սեւերով հաղթանակ տարավ թուրք շախմատիստ Քիվանչ Հասնեդարօղլուի հանդեպ: Վլադիմիր Հակոբյանն ու Զավեն Անդրեասյանը կիսել են միավորները: Պարտություն են կրել Տիգրան Քոթանջյանը եւ Արթուր Չիբուխչյանը: 5 փուլերից հետո Տիգրան Պետրոսյանը հավաքել է 4 միավոր եւ առաջնության առաջատարներից հետ է մնում 0,5 միավորով: Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրեասյանը, Արման Փաշիկյանն ու Տիգրան Քոթանջյանը 3 միավորով կիսում են առաջնության սանդղակի 71-133-րդ տեղերը: Արտաշես Մինասյանը հավաքել է 2,5 միավոր: Պակաս արդյունավետ էր Արթուր Չիբուխչյանը, որն ունի 2 միավոր: Առաջնությունը գլխավորում են Գերմանիայի ներկայացուցիչ Գեորգ Մայերը, ռուս Էռնեստո Ինարկիեւը եւ Սասան Սյուգիրովը, որոնք հավաքել են 4,5-ական միավոր: