Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրուցում անդրադարձել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլի 24-ի ուղերձում Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Նրանք քննարկել են հնարավոր համատեղ պատասխան քայլերը, գրում է «Իզվեստիան»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ԱՄՆ նախագահի ուղերձի կապակցությամբ, որը, ըստ իրենց որակման, «խեղաթյուրում է պատմական ճշմարտությունը 1915թ․ իրադարձությունների մասին և ափսոսանք առաջացնում»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ցեղասպանություն է որակել 1915թ․ հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրությունում։