29 ապրիլի 2021 - 14:38 AMT
Սամանտա Փաուերը կղեկավարի USAID-ն

ԱՄՆ Սենատը ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանտա Փաուերին հաստատել է երկրի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնում։

Փաուերի թեկնածությունն առաջադրել է ԱՄՆ նախագհ Ջո Բայդենը, իսկ երկու կուսակցությունը ներկայացնող 65 կոնգրեսական հավանություն է տվել դրան։ Դեմ է քվեարկել 26 կոնգրեսական։

Փաուերն ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ կողմնակիցներից է։

Միջազգային զարգացման գործակալությունն ԱՄՆ դաշնային կառավարության անկախ գործակալություն է։ Այն պատասխանատու է այլ երկրներին ԱՄՆ օգնության համար։