11 մայիսի 2021 - 12:23 AMT
Կազանյան դպրոցում հրաձգությունից 7 երեխա է զոհվել

Ռուսական Կազան քաղաքի համար 175 գիմնազիայում կրակոցների հետևանքով զոհվել է 7 երեխա ու մեկ ուսուցչուհի, 16 հոգի վիրավորվել է, հայտնել է Թաթարստանի նախագահի մամուլի ծառայությունը

Ավելի վաղ 11 զոհի մասին հայտնել էր ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով տեղի ուժայիններին։

ՌԵՆ ՏՎ-ն, իր հերթին, հայտնել էր է 13 զոհի ու 16 վիրավորի մասին։

Ըստ Live Shot տելեգրամ-ալիքի՝ հարձակվողները երկուսն էին, նրանցից մեկը 6-7 պատանդ էր պահում դպրոցում։ Ուժայինները գրոհ են սկսել, որի ընթացքում սպանել են կրակողներից մեկին, հայտնում է Mash-ը ։

Մյուս հարձակվողը՝ 19-ամյա Իլնա Գալյավիևը, ձերբակալվել է։ Ըստ ՌԲԿ-ի, վերջինս տելեգրամ-ալիք ուներ, ուր գրում էր, իր խոսքերով բիոաղբ սպանելու ու ինքնասպան լինելու ծրագրերի մասին։

Photo. Ria Novosti