Մայիսի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 67 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220,927-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 6635։
Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից, Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4333 դեպք կա, այլ պատճառով՝ 1058։
Ապաքինվել է ևս 445 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 208,899 է։
Այսպիսով` մայիսի 16-ին կատարվել է 2377 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,039,050 թեստ է արվել: