19 մայիսի 2021 - 17:29 AMT
Ադրբեջանցիներն Իրանի քաղաքացու են սպանել․ Սահմանային միջադեպի մասնակիցներից էր

Ադրբեջանում հայտարարել են, որ ադրբեջանա-իրանական սահմանին տեղի ունեցած միջադեպի երկրորդ մասնակից Իրանի քաղաքացին ոչնչացվել է։ Այդ մասին հայտարարել է ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զահիդովը։

Մայիսի 15-ին Ադրբեջանի և Իրանի սահմանին տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 ադրբեջանցի սահմանապահ էր սպանվել, տեղեկացնում է «Sputnik Ադրբեջանը»։

«Քաղաքացին դիմադրել է՝ չցանկանալով հանձնվել։ Այդ պատճառով նա վնասազերծվել է»,- ասել է Զահիդովը։

Մայիսի 15-ին Ադրբեջանի և Իրանի սահմանին տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 ադրբեջանցի սահմնապահ էր սպանվել, երբ սահմանի խախտման փորձ է եղել Իրանի կողմից։ Փոխհրաձգություն է սկսվել, որի հետևանքով ադրբեջանցի սահմանապահները վիրավորվել էին, իսկ ավելի ուշ մահացել։ Դեպքի վայրում հայտնաբերվել էր 10 կգ թմրանյութ։ Իրանի քաղաքացիներից մեկը ձերբակալվել էր, իսկ իրանցիներից մեկը դեռևս չի հայտնաբերվել։