19 մայիսի 2021 - 18:12 AMT
Փոքրաքանակ աշակերտներ ունեցող համայնքներում 22 մոդուլային դպրոց կկառուցվի

Փոքրաքանակ աշակերտներ ունեցող համայքներում 22 մոդուլային դպրոց կկառուցվի, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ջրառատի դպրոցը շահագործման կհանձնվի 6 ամսից։ Դպրոցում կսովորի 120 աշակերտ։

Մոդուլային դպրոցները կունենան նաև մարզադահլիճներ ու ապաստարաններ։

Կառավարությունը շինարարության համար 15 մլրդ դրամ է հատկացրել։ Համայնքները միայն հողատարածք պետք է տրամադրեն։

Նաև յուրաքանչյուր մարզում մեկական մոդուլային մանկապարտեզ կկառուցվի։