22 մայիսի 2021 - 15:45 AMT
Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար- Այգեպար ճանապարհը միակողմանի փակ է

Մայիսի 22-ին Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել հողային զանգվածի փլվածք՝ 30-40 խորանարդ մետր ծավալով, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է, տեղեկացնում է ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտը»։

Այժմ կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից իրականացվում են փլվածքի հետևանքների մաքրման աշխատանքներ։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։