Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այցը նախատեսված է մայիսի 25-ին։
Զարիֆի առաջիկա այցերի մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, տեղեկացնում է Regionmonitor-ը։
Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Հատուկ անդրադարձ է կատարվել վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: