Նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը կգլխավորի Հայաստանի դեմոկրատական կուսակցության համամասնական ցուցակը։ Այդ մասին ասվում է նրա ֆեյսբուքյան էջում։
Հրապարակվել են ցուցակի առաջին 5 անդամի անունները՝
Տիգրան Արզաքանցյան` «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի ղեկավար
Արամ Սարսգյան` Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
Նարինե Դիլբարյան` անկուսակցական
Ռադիկ Կարապետյան` Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Ժասմին Ղևոնդյան` Հայաստանի դեմոկրատական կուսակցություն։
Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։