8 հունիսի 2021 - 16:57 AMT
Վարանդայի շրջանից ևս 3 աճյուն և հայտնաբերվել

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն, տեղեկացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նախնական տվյալներով` նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, որոնց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1563 աճյուն: