11 հունիսի 2021 - 17:41 AMT
Էրդողան․ Շուշիում Ադրբեջանի հետ գործակցության մասին պայմանագիր ենք ստորագրելու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շուշիում, ուր նա մտադիր է այցելել, Ադրբեջանի հետ համագործակցության մասին համապարփակ պայմանագիր է ստորագրվելու։

«Ադրբեջան այցի շրջանակում մենք, առաջին հերթին, Ֆիզուլի կայցելենք, հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին կուղևորվենք Շուշի։ Շուշիում երկու երկրի միջև համագործակցության մասին համապարփակ պայմանագիր կստորագրվի»,-հայտարարել է Էրդողանը, գրում է Interfax.az-ը։

Էրդողանի այցն Ադրբեջան նախատեսված է հունիսի 14-16-ը։

Այցի շրջանակում Էրդողանը հունիսի 15-ին բանակցություններ կվարի Ալիևի հետ Շուշիում, որտեղ տեղի կունենան պաշտոնական հանդիպումներ և տարբեր միջոցառումներ։