Թուրքիան և Ադրբեջանը հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացնում Նախիջևանի կայազորի զորքերի և Թուրքիայի ԶՈւ կառավարման մարմինների մասնակցությամբ։
Հունիսի 22-ին զորավարժություններին հետևել է Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը։ Նա շնորհակալություն է հայտնել աշխարհագրական վերլուծության համակարգի ստեղծման համար, զննել որոշումների կայացման և տեսադիտարկման տարածնքերը Նախիջևանի Առանձին համազորային բանակի կենտրոնական շտաբում, գրում է Sputnik Արմենիան։
Նախիջևանի Առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուստաֆաևը տեղեկացրել է մարտական կառավարման կենտրոնի կատարելագործմանն ուղղված աշխատանքների մասին։
Թուրք-ադրբեջանական զորավարժությունները Նախիջևանում մեկնարկել են հունիսի 21-ին, իսկ հունիսի 23-ը՝ զորավարժությունների վերջին օրն է։