Հունիսի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 54 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224,851 -ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 4 դեպք է գրանցվել, 3-ը՝ կրոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4510 դեպք կա, այլ պատճառով՝ 1099։
Ապաքինվել է ևս 87 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 216,645 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2597 մարդ:
Հունիսի 27-ին կատարվել է 2962 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,177,814 թեստ է արվել: