29 հունիսի 2021 - 14:51 AMT
Լավրովը ՄԱԿ փախստականների գծով հանձնակատարի հետ քննարկել է տեղահանվածների վերադարձը ԼՂ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է փախստականների և տեղահանվածների վերադարձը Լեռնային Ղարաբաղ:

«Քննարկվել են փախստականների և ժամանակավորապես տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ վերադարձնելու հարցը՝ ըստ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության»,- ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում, գրում է ՏԱՍՍ-ը։

Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը որպես հատուկ բանախոս մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանին և մատնանշել տեղահանված անձանց բոլոր խնդիրները և ընդգծել միջազգային կազմակերպությունների կողմից Արցախի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու խիստ անհրաժեշտությունը։

Photo. Ria Novosti