17 մարտի 2009 - 14:04 AMT
Լեւոն Արոնյանը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել շախմատի «Ամբեր-2009» 18-րդ մրցաշարում
Ավարտվել է մարտի 14-ին Նիցցեում (Ֆրանսիա) մեկնարկած շախմատի «Ամբեր-2009» 18-րդ մրցաշարի երրորդ փուլը: Հայ գրոսմեյստեր Լեւոն Արոնյանն այդ փուլում հանդիպել է ԱՄՆ ներկայացուցիչ Գատա Կամսկու հետ: Օլիմպիական չեմպիոնը «կույր» շախմատ մարզաձեւում հաղթել է Կամսկուն, իսկ «ռապիդ» շախմատ մարզաձեւում` պարտություն կրել: Այդպիսով, գումարային արդյունքը կրկին ստացվել է ոչ ոքի: Երրորդ փուլից հետո Արոնյանը 4 գումարային միավորով շարունակում է առաջատարի դիրքը կիսել ռուս շախմատիստ Ալեքսանդր Մորոզեւիչի հետ, որը, իր հերթին, խաղաղ դաշինք է կնքել ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովի հետ:

Այսօր «Ամբեր-2009»-ի չորրորդ փուլում Լեւոն Արոնյանն ուժերը կչափի հնդիկ գրոսմեյստեր Վիշի Անանդի հետ:

Երրորդ փուլի պարտիաներն են

«Կույր» շախմատ

Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) - 0,5:0,5
Սերգեյ Կարյակին (Ուկրաինա)- Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) -0,5:0,5
Վան Յուէ (Չինաստան)-Վեսելին Տոպալով (Բուլղարիա)- 0:1
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)- 0:1
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Գատա Կամսկի (ԱՄՆ)- 1:0
Պետեր Լեկո (Հունգարիա)- Վասիլի Իվանչուկ (Ռուսաստան)-1:0

«Ռապիդ»

Մորոզեւիչ - Ռաջաբով - 0,5:0,5
Կրամնիկ - Կարյակին - 0,5:0,5
Տոպալով - Վան Յուէ - 0,5:0,5
Կարլսեն - Անանդ - 0,5:0,5
Կամսկի - Արոնյան - 1:0
Իվանչուկ - Լեկո - 1:0

Երրորդ փուլից հետ իրադրությունը հետեւյալն է. Արոնյան, Մորոզեւիչ` 4-ական միավոր, Կարլսեն, Կրամնիկ, Տոպալով`3,5-ական միավոր, Անանդ, Կարյակին, Լեկո`3-ական միավոր, Կամսկի, Ռաջաբով` 2,5-ական միավոր, Իվանչուկ` 2, Վան Յուէ`1 միավոր:

Խաղարկային օրերն են մարտի 14-ը,15-ը,16-ը, 17-ը, 19-ը, 20-ը, 21-ը, 22-ը, 24-ը, 25-ը - 26-ը: Հանգստյան օրերն են մարտի 18-ը եւ 23-ը: