12 հուլիսի 2021 - 11:18 AMT
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեի ղեկավար կնշանակվի

ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյրամյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, կնշանակվի Քննչական կոմիտեի ղեկավար։ Այդ հարցն ընդգրկվել է հուլիսի 12-ին կայանալիք կառավարության արտահերթ նիստի օրակարգում։

Քյարամյանը ՔԿ նախագահի տեղակալներից մեկն է։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արգիշտի Քյարամյանը պարգևատրվել է «Արիության մեդալով» Արցախյան վերջին պատերազմում «մարտական գործողությունների ընթացքում ունեցած ավանդի և հայրենիքի պաշտպանության համար»: