21 հուլիսի 2021 - 18:32 AMT
ԱՀԿ-ն զգուշացրել է Covid-9-ի էլ ավելի վտանգավոր շտամի հայտնվելու հավանականության մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Հեբրեյեսուսը հայտարարել է կորոնավիրուսի «դելտա» շտամից էլ ավելի վտանգավոր շտամի հայտնվելու հավանականության մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Որքան լայն է տարածումը, այնքան շատ կլինեն էլ ավելի վտանգավոր դառնալու ներուժով տարբերակները, ավելի վտանգավոր, քան «դելտա» շտամն է, որ հիմա այսքան վնաս է տալիս։ Որքան շատ են տարբերակները, այնքան մեծ է շանսը, որ դրանցից մեկը կկարողանա խուսափել պատվաստանյութերից՝ և մենք բոլորս կվերադառնանք սկիզբ»,-ասել է Հեբրեյեսուսը։

Նա նշել է, որ միայն յուրաքանչյուր երկրի բնակչության 70 տոկոսի պատվաստումը թույլ կտա կանգնեցնել կորոնավիրուսի պանդեմիան։ Այս փուլում, ըստ ԱՀԿ ղեկավարի, աշխարհը չի կարողանում սանձել պանդեմիան։