18 մարտի 2009 - 16:53 AMT
Microsoft-ը «Ձեռնարկությունների ինկուբատոր» Ֆոնդի հետ համատեղ շահագործման է հանձնել BizPark նոր նախագիծը
Համաշխարհային ճգնաժամի պայմաններում տեղեկատվական տեխնոլոգիաների գործածման արդիականությունն ամեն տարի աճում է` թույլ տալով ավելացնել աշխատանքի արդյունավետությունը եւ նվազեցնելով ծախսերը գործունեության ցանկացած ոլորտում, այդ թվում նաեւ Հայաստանի ներքին շուկայում: Դրանից ելնելով` Microsoft-ը «Ձեռնարկությունների ինկուբատոր» Ֆոնդի հետ համատեղ շահագործման է հանձնել BizPark նոր նախագիծը: «Նախագծի իմաստը կայանում է նրանում, որպեսզի նորաստեղծ ընկերություններին օգնենք դուրս գալ շուկա»,- Հայաստանում Microsoft ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Նրա խոսքով, BizPark ծրագիրը հատուկ նախատեսված է IT ոլորտի սկսնակ ընկերություններին աջակցելու համար` Microsoft-ի գործիքների եւ տեխնոլոգիաների մեջ արագ մուտքի «express access»-ի տրամադրում, start-up-երի տրամադրում Microsoft ցանցի գործընկերներին եւ միջազգային հանրությանը, տեխնոլոգիաների մշակման կամ ծառայությունների մատուցման գծով առաջարկների ստացում:
«Այդ նախագծի շրջանակներում Microsoft-ն իր ծրագրային ապահովումն անվճար կհատկացնի online ԾԱ start-up-երին»,- ասել է Բարսեղյանը: BizPark-ի մասնակիցներին Microsoft ընկերությունը կտրամադրի մշակման գործիքների ամբողջական հավաքածու եւ անսահմանափակ լիցենզիա` իրենք մթերքի սերվերային տարբերակների օգտագործման համար: Բացի այդ, այդ ծրագրի բոլոր մասնակիցները մասնագիտական տեխնիկական աջակցություն կստանան Microsoft-ից, իսկ երկրորդը` Microsoft-ն այդ ընկերություններին անվճար հիմունքներով լիցենզիաներ է հատկացնելու մի շարք մթերքների համար, այդ թովւմ` online ռեժիմով:
Ինչպես հաղորդել է Microsoft ընկերության տնօրենը, նախագծին կարող են մասնակցել ծրագրային ապահովման վրա հիմնված ծրագրային մթերք կամ խառայություն մշակող ընկերությունները: Եթե ընկերությունը միաժամանակ զարգացնում է բիզնեսի մի քանի տեսակ, ապա BizPark-ի շ-ջանակներում ստացված լիցենզիաները կարող են օգտագործվել քանակական մթերքների եւ ծառայությունների, բայց ոչ` այնպիսի ծառայությունների համար, ինչպիսիք են հոստինգը, վեբ-կայքերի դիզայնը, համակարգային ինտեգրացիան, ԾԱ աուտսորսինգային մշակումը: Բացի դրանից, ընկերությունը պետք է մասնավոր լինի, բիզնեսում լինի ոչ ավել, քան 3 տարի եւ տարեկան ոչ ավել, քան $500 հազ. եկամուտ ունենա: Ձեռներեցները, որոնք դեռեւս գտնվում են իրավաբանական անձի գրանցման փուլում, նույնպես կարող են մասնակցել ծրագրին:
Առաջին երկրները, որտեղ կիրառվեց BizPark նախագիծը, դարձան Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ռուսաստանը եւ Հյուսիսային Եվրոպայի պետությունները: Գրիգոր Բարսեղյանի խոսքով, BizPark ծրագիրն այսօր գործում է աշխարհի ավելի քան 60 երկրներում: