Ճշտված տեղեկություններով՝ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմը 4 վիրավոր ունի, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։
Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ։
Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը տեղական ժամանակով ժամը 10։00-ից։