10 հուլիսի 2002 - 21:33 AMT
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՖՈՐՄԱՏՈՒՄ ՉԱՐԺԵ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ
Հարավային Կովկասի երեք երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցության հարցը քննարկելիս` կաիք չկա անդրադառնալ ղարաբաղյան հիմնահարցին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա կարծիքով, անդրկովկասյան հանրապետությունները պետք է ջանան համագործակցության հաստատման միջոցով նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը: Տվյալ հիմնախնդրի կարգավորմամաբ, Թորոսյանի կարծիքով, պետք է զբաղվեն համապատասխան միջազգային կազմակերպությունները: Հիշեցնենք, որ «Կովկասյան քառյակի» (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան) անդամ-երկրների խորհրդարանների ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Սանքտ-Պետերբուրգում: Սպասվում է, որ հանդիպման շրջանակներում փակ դռների ետեւում կկայանա տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը նվիրված, քառակողմ «անդրկովկասյան ֆորմատի» նիստը: