2 օգոստոսի 2021 - 14:43 AMT
Արթուր Դավթյանը՝ Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր

Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Տոկիոյի Օլիմպիադայի հենացատկի եզրափակչում նվաճել է բրոնզե մեդալը։ 29-ամյա մարզիկը հավաքել է 14․733 միավոր՝ առաջին մեդալն ապահովելով այս Խաղերում ՀՀ թիմի համար:

Չեմպիոնի կոչումը նվաճել է հարավկորեացի Սին Ջեհուանը, իսկ արծաթե մեդալակիր է դարձել Դենիս Աբլյազինը՝ Ռուսաստանից:

Հայաստանը 41 տարի անց Օլիմպիադայում մարմնամարզությունից մրցանակակիր ունի: 1980-ին Մոսկվայի Օլիմպիադայում չեմպիոն էր դարձել Էդուարդ Ազարյանը: