3 օգոստոսի 2021 - 15:13 AMT
Անարդար մրցավարությամբ Չալյանը զրկվել է օլիմպիական բրոնզից

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Կարապետ Չալյանը անարդար մրցավարությամբ պարտվել է ադրբեջանցի մրցակից Ռաֆիգ Հուսեյնովին և զրկվել Տոկիոյի Օլիմպիադայի բրոնզե մեդալից։ Պատճառն անարդար մրցավարությունն էր՝ մրցավարները որոշեցին, որ Չալյանը հարվածել է մրցակցին:

Կիսաեզրափակչում Չալյանը պարտվել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովին 6։1 հաշվով։

Օգոստոսի 3-ին հայաստանցի ևս 2 մարզիկ կպայքարի օլիմպիական մեդալների համար։

Չալյանը մեկնարկային գոտեմարտում 5։0 հաշվով հաղթել էր ուզբեկ Յալգասբայ Բերդիմուրատովին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Իսկ հետո 2։1 հաշվով հաղթել էր աշխարհի 2018-ի չեմպիոնին Ալեքսանդր Չեխիրկինի և դուրս եկել կիսաեզրակիչ։