6 օգոստոսի 2021 - 12:46 AMT
ԱՀԿ․ Կորոնավիրուսի տարածման պատճառով աշխարհն «իրական վտանգի» շրջանում է

Կորոնավիրուսի տարածման պատճառով աշխարհն «իրական վտանգի» շրջանում է հայտնվել, իսկ ձեռք բերված հաջողությունները զրոյանում են։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադան Հեբրեյեսուսը։

«Պատվաստանյութերի մշակման շնորհիվ մենք սեղմ ժամկետում շատ առաջ անցանք, սակայն այժմ աշխարհն իրական վտանգի շրջանում է հայտնվել։ Ձեռք բերված հաջողություններից շատերը զրոյանում են։ Վարակի գրանցված դեպքերն աշխարհում շուտով կհատեն 200 մլն-ի շեմը։ Մենք գիտենք, որ իրական թվերը շատ ավելի բարձր են»,-ասել է նա, գրում է «Վեդոմոստին»։

Ըստ նրա, կորոնավիրուսի դելտա-շտամը հայտնաբերվել է առնվազն 132 երկրում։ Կորոնավիրուսի տարածումն աճում է սոցիալական շփումների, առողջապահության ոլորտում ոչ հետևողական մեթոդների և պատվաստանյութերի անարդար բաշխման պատճառով։

Աշխարհում ավելի քան 4 մլրդ պատվաստում է արվել կորոնավիրուսի դեմ, որից 80 տոկոսը՝ բարձր և միջին եկամուտներով երկրներում։

ՀՀ-ում օգոստոսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ իրականացվել է 190,036 պատվաստում։

Photo. Getty Images