«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանունքի վերակենդանացման 40 մահճակալից 35-ը զբաղված է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Օգոստոսի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 232,297-ի, որից 221,407-ն առողջացել է։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4653 դեպք կա, այլ պատճառով՝ 1127։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 5110 է։
Ավելի վաղ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքը վեաբացվել է։