10 օգոստոսի 2021 - 15:50 AMT
ՄԻՊ-ը գերիների հարցով հանդիպել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ օգոստոսի 9-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է հայկական կողմի գերիների վերադարձին ու անհետ կորածներին առնչվող հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը։

Պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանցիների կողմից գերեվարված ու Բաքվում պահվող տղաների հարազատներն արդեն երկրորդ օրն է կառավարության շենքի դիմաց են։ Նրանք գիշերել են կառավարության շենքի մոտ և պահանջում են հստակ պատասխան, թե երբ կվերադառնան իրենց հարազատները։

Ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված հայերի հստակ թիվը մինչ օրս հայտնի չէ։ Մի քանի խումբ հայ ռազմագերիներ Բաքվում դատապարտվել են 6-ական տարվա ազատազրկման: