Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, տեղեկացնում է Արմենպրեսը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Եռաբլուրում ամփոփված զինծառայողների հիշատակին:
Ստանիսլավ Զասը Հայաստանում է երկօրյա աշխատանքային այցով։ Նա հանդիպել է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի, արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի, Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հետ։
Այցի ծրագրով նախատեսված է նաև նրա հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։