«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանն իր ելույթում կարևորելով դեղերի մատչելիությունը հասարակության համար, կարծիք է հայտնել, որ պետությունը պետք է վերահսկի դրանց գները։
Նա ասել է, որ դա արվում է բազում եվրոպական պետություններում:
«Կարևոր է, որ դեղը չդիտարկենք, որպես սովորական ապրանք, քանի որ գործ ունենք քաղաքացու առողջության հետ»,- ասել է նա։
Ըստ Զեյնալյանի, էլեկտրոնային առողջապահության ներդրմամբ կզսպվի դեղերի ապօրինի ներկրումը երկիր, քանի որ բժիշկները նշանակումներ կանեն բացառապես դեղերի այն ցանկից, որոնք գրանցված են ՀՀ-ում:
Խոսելով այն մասին, թե ինչու չեն գրանցվում բոլոր այն դեղերը, որոնց անհրաժեշտությունը կա՝ Զեյնալյանը պարզաբանել է, որ առողջապահական համակարգը դա չի կարող անել, արտադրողը պետք է թույլ տա և համապատասխան փաստաթղթեր ներկայացնի նախարարություն:
Նա նշել է, որ այդ խնդիրը լուծված է, քանի որ քաղաքացիներին թույլատրվում է միանվագ ներկրել դեղեր, որոնք ՀՀ-ում գրանցված չեն