20 օգոստոսի 2021 - 13:42 AMT
Եռաբլուրում հուղարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկության արդյունքները` օգոստոսի 21-ին

ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ավարտվել է 44-օրյա պատերազմում զոհված և պանթեոնում հուղարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը, որին մասնակցել են զոհվածների և զինվորական պանթեոնում հուղարկավորվածների հարազատները։

«Արդյունքների ամփոփման և վերջնական հայտարարի գալու համար քվեարկության մասնակիցներին խնդրում ենք օգոստոսի 21-ին, ժամը 18։00-ին ներկայանալ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մասնակցելու ընդհանուր հավաք-ժողովին»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ:

ՊՆ-ն շիրմաքարերի մի քանի տարբերակ էր ներկայացրել, սակայն, ծնողները հավանություն չեն տվել։ Այնուհետև տարբերակների քանակն ավելացվել է։