Օգոստոսի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 237,885-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 11 դեպք է գրանցվել, 10-ը՝ կորոնավիրուսից։ 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4762 դեպք կա, այլ պատճառով՝ 1147։
Ապաքինվել է ևս 239 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 224,493 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 7483-ի։
Օգոստոսի 22-ին կատարվել է 5220 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,489,110 թեստ է արվել: