10 հուլիսի 2002 - 18:34 AMT
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ ԸՆԴԳԾԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԲ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի եւ Համաշխարհային բանկի միջեւ գործարար հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը Երեւանում հաստատել են ՀԲ-ի գործադիր տնօրեն Պիտեր Ստեկը եւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Պիտեր Ստեկը, արդեն 6 տարի ներկայացնելով Հայաստանը ՀԲ Խորհրդում, ընդգծել է ՀՀ ջրային տնտեության կառավարման ոլորտի գործունեության ակնհայտ առաջընթացը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ոլորտում դեռեւս անհրաժեշտ է կատարել մի շարք աշխատանքներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում աղքատության նվազեցման ռազմավարական ծրագիրը, էներգետիկայի ոլորտի բարեփոխումների ընթացքը եւ ՀԲ-ի աջակցությունը երկրի տնտեսության առանձին ճյուղերին: