8 սեպտեմբերի 2021 - 16:08 AMT
Վահե Գևորգյանը` ԱԳ փոխնախարար

Վահե Գևորգյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 7-ի ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Գևորգյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասվում է վարչապետի որոշման մեջ։

Գևորգյանը զբաղեցրել է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղեկալի պաշտոնը, 2019-ից եղել է ԱԳ նախարարի խորհրդական։